Ահա թե որ հաճախորդներին են մատուցողները փորձում հաճոյանալ

Այցելուների համար տարբերություն չկա, թե որ մատուցողը կսպասարկի իրենց: Իսկ ահա հենց մատուցողի համար միևնույն չէ, թե այցելուներից ում է ինքը մոտենալու: Իհարկե, հարցը միայն թեյավճարը չէ. կարևոր է նաև հյուրերի վերաբերմունքը աշխատակցի հանդեպ:Ահա թե ինչին է առաջին հերթին ուշադրություն դարձնում մատուցողը: Զարմանալի է, թե որքան հետևողական և ուշադիր կարող են լինել ռեստորանի կամ սրճարանի աշխատողները:

  • Ողջունելը

Եթե հյուրն իրեն նեղություն չի տալիս ու չի պատասխանում, մատուցողի բարևին, սա աևդեն տագնապալի ազդանշան է: Փորձառու մատուցողները գիտեն, որ նման մարդուց չարժե ակնկալել լավ վերաբերմունք:Նման մարդիկ միշտ բողոքում են, դժգոհ են ու տարրական «շնորհակալություն» երբեք չեն ասում:

  • Մարդկանց քանակ

Որքան ավելի մեծ է այցելուների խումբը, այդքան ավելի դժվար է նրանց հետ աշխատելը: Խոշոր պատվեր է, հաշիվը կիսվում է, թեյավճար էլ շատ չեն թողնում:

  • Ինչու մատուցողները չեն սիրում երեխաների

Գուցե թվա, որ նրանք իսկապես չեն սիրում փոքրիկ այցելուներին, բայց իրականում այդպես չէ: Խնդիրը կայանում է ծնողների պահվածքի մեջ:

Հաճախ նրանք ուշադրություն չեն դարձնում երեխաներին, իսկ վերջիններս շատ են աղմկում, խանգարում են մյուս այցելուներին կամ մատուցողներին:

  • Աքսեսուարներ

Մատուցողները գիտեն, որ մեր ժամանակներում չարժե գնահատել մարդու ֆինանսական հնարավորությունները՝ ըստ նրա հագուստի:

Իսկ ահա թանկարժեք զարդերը մեծ նշանակություն ունեն: Եթե մարդ բավականին անզգուշաբար է վերաբերվում իր թանկ աքսեսուարներին, ուրեմն ապրում է բարվոք կյանքով, ու հավանաբար, լավ թեյավճար կթողնի:

  • Ամպագոռգոռ հայտարարություններ

Եթե հյուրն իր հանդեպ հատուկ վերաբերմունք է պահանջտում, մատուցողի համար զգուշանալու առիթ է ստեղծվում:

Ոմանք դեռ ներս չմտած, գլուխ են գովում, որ տնօրենն իրենց ընկերն է, մյուսները պահանջում են իրենց կոնկրետ սեղանի մոտ նստեցնել, մի քանի անգամ փոխում են սեղանը:

Կան այնպիսիք, ովքեր առաջին իսկ հնարավորության դեպքում կանչում են մենեջերին կամ կամակորություն անում:

Ի դեպ, շատերը, ովքեր աշխատել են տվյալ ոլորտում, ասում են, որ սա ամենաանշնորհակալ աշխատավայրն է, որտեղ ամենից շատ են առնչվում մարդկանց անդաստիրակության ու ոչ ադեկվատ վերաբերմունքի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *