Հոգեբանները նշեն են, թե որոն է այն իրադարձությունը, որը մնում է մարդու հիշողության մեջ ամբողջ կյանքի ընթացքում:Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու կյանքում ամենահիշարժան իրադարձությունն առաջին համբույրն է:
Այդպիսի եզրակացության է եկել ամերիկացի Շերիլ Կիրշենբաումը, ով զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով: Նա կարծում է, որ առաջին համբույրն իր հետքն է թողնում մարդու կյանքում:Առաջին նման փորձի ժամանակ մարդու օրգանիզմում տեղի է ունենում յուրահատուկ կենսաքիմիական ռեակցիա, որն անդրադառնում է մարդու ողջ հոգեբանական ֆոնի վրա:
Հետազոտողները նաև նշել են, որ կանայք և տղամարդիկ համբույրին տարբեր նշանակություն են տալիս.
Տղամարդիկ կարծում են, որ համբույրի միջոցով անսովոր էներգիա են փոխանցում կնոջը, իսկ կանայք համբույրի ժամանակ որոշում են, թե ինչքանով է զուգընկերը հուսալի: