37 ամյա Իռենի կյանքը մի գիշերվա մեջ գլխիվայր շուռ եկավ: Առավոտյան նա քնից արթնացավ ու
….Ամուսինը սովորականի պես պատրաստվում էր աշխատնքի գնալ, և մի քանի անգամ փորձեց արթնացնել
կնոջը, բայց նա չէր արձագանքում:
Ամուսինը սարսափած շտապօգնություն կանչեց և կնոջը տեղափոխեցին հիվանդանոց: Այստեղ զննության
արդյունքում բժիշկները հայտնեցին սարսափելի լուրը: Կինը կաթվածահար էր եղել ու բժիշկները
հուսադրող ոչինչ չէին ասում: Նրանք համոզված էին, որ կինը երբեք չի կարողանա քայլել:
Ամուսինը մի օր այլևս հիվանդանոց չեկավ: Նա պարզապես լքեց կնոջը, քանի որ չէր ցանկանում
հաշմանդամի հետ ապրել:
Եվ որոշեց իր հետ տանել իրենց 4 երեխաներին, մեկնաբանելով, որ երեխաներին առողջ մայր է
շ հարկավոր:Իռենի համար սեփական մարմնի թուլությունն այնքան ցավալի չէր, որքան սեփական
երեխաներից բաժանվելը: Հանուն երեխաների նա պատրաստ էր քայլել: Չնայած, որ բժիշկները ոչ մի հույս
չէին տալիս: Կինը որոշեց իր համար մասնավոր մարզիչ գտնել:
Համացանցում հայտարարություն տեղադրեց և շուտով բազմաթիվ արձագանքներ ստացավ: Նա ընտրեց
նախկին ֆւտբոլիստին, ով նույնպես տրավմայից հետո բավականին ժամանակ գամված էր եղել սայլակին
և կարողացել էր ոտքի կանգնել:
Նրանց մարզումները տանջալից էին, սաստիկ հոգնեցնող, երբեմն կինը նաև չդիմանալով ուշագանց էր
լինում: Ամենադժվարին պահին մրմնջում էր՝ Տեր Աստված, խնդրում եմ ուժ տուր, ես պետք է քայլեմ,
հանուն երեխաներիս:
Շուրջ մեկ ու կես տարի տևած մարզումները տվեցին իրենց ցանկալի արդյունքը: Իռենը կարողացավ քայլել,
ճիշտ է ձեռնափայտերի օգնությամբ, ու շատ դանդաղ, բայց նա քայլեց: Շուտով նրանց մեջ ռոմանտիկ
զգացմունքներ առաջացան և որոշեցին ապրել միասին:
Այս կնոջ կամքի ուժը հիացնում է, հանուն երեխաների նա իր մեջ ուժ գտավ հաղթահարել այդ դաժան
փորձությունը: