Ահա թե ինչու են ամուսնական մատանին կրում մատնեմատին. Իսկ դուք գիտեի՞ք այդ մասին…

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու ենք ամուսնական մատանին կրում հենց մատնեմատին: Չինական փիլիսոփայության մեջ գոյություն ունի բացատրություն այս հարցի վերաբերյալ, և այն շատ գեղեցիկ է:Համաձայն չինական մշակույթի՝ բութ մատը խորհրդանշում է ծնողներին: Ցուցամատը եղբայրների և քույրերի խորհրդանիշն է:

Միջնամատը հենց Դուք եք: Մատնեմատը խորհրդանշում է կյանքի ուղեկցին կամ ուղեկցուհուն, իսկ ճկույթը՝ երեխաներին:Փորձեք բարձիկներով իրար միացնել ճկույթները, բութ մատները, ցուցամատները և մատնեմատները, իսկ միջնամատը, ինչպես ցուցադրված է ստորև բերված լուսանկարում:

Դուք կհայտնաբերեք հետևյալը. Բութ մատները ունեն մեծ շարժունակություն, ինչը խոսում է այն մասին, որ ծնողները ոչ միշտ կլինեն մեզ հետ:Ցուցամատները մի փոքր քիչ շարժունակություն ունեն, քան բութ մատները: Մեր եղբայրներն ու քույրերը մեզ հետ կլինեն մանկության ժամանակ, հետագայում մեր ճանապարհները նույնպես բաժանվում են:

Ճկույթները խորհրդանշում են երեխաներին: Այս մատները նույնպես շարժունակ են․ մեր երեխաները երբ մեծանան, նույնպես կհեռանան մեզնից:

Միջնամատերը չունեն շարժունակություն, ինչը բնական է․ մենք չենք կարող լքել ինքներս մեզ:Իսկ հիմա փորձեք իրարից բաժանել մատնեմատները: Դա Ձեզ մոտ չի ստացվի: Զարմացա՞ծ եք: Չինացիները համոզված են, որ ամուսինն ու կինը միացյալ կյանքում կանցնեն ուրախությունների և դժվարությունների միջով անբաժան: Մի՞թե դա գեղեցիկ չէ…

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *