Ահա, թե ինչի մասին են վկայում եղունգների վրա առաջցած սպիտակ բծերը…

Եղունգների վրա ամենատարածված սպիտակ նշանները վկայում են անհավասարակշռված սննդակարգի՝ վիտամինների պակասի կամ դիետայի հետևանքով սննդակարգի կտրուկ փոփոխման մասին:

Եթե ձեր սննդում քիչ է սպիտակուցը, եղունգների վրա առաջանում են հորիզոնական հաստացումներ: Պետք է նաև ստուգել երիկամները, որոնց աշխատանքի խախտման դեպքում օրգանիզմում կարող է սպիտակուցի կորուստ առաջանալ:

Եղունգների վրա խոր, ուղղահայաց ակոսները մրսածության հետ կապված բարձր ջերմության հետևանք են: Ժամանակի հետ դրանք անցնում են:Հանկարծակի առաջացած սև բծերը արյան զեղման արդյունք են: Դրանք միկրովնասվածքների հետևանք են: Սակայն եթե դրանք հաճախակի են հայտնվում, արժե ստուգել երիկամներն ու սիրտը:

Եղունգների արտաքին տեսքը փոխում են ոչ միայն ներքին հիվանդությունները, այլ նաև սխալ մանիկյուրը: Եղունգների ամենանուրբ մասը կուտիկուլն է, որը սխալ մշակման դեպքում վնասվում է և դադարում է պաշտպանել եղունգը:Եթե եղունգի մոտ հանկարծ որևէ խալ է առաջանում, որը նաև մեծանում է, պետք է անմիջապես դիմել ուռուցքաբանին, քանի որ այն վկայում է աճող ուռուցքի մասին:

Եղունգների վրա ինչ-որ նշաններ տեսնելիս խուճապի մատնվել պետք չէ: Դրանց տեսքը փոխում են նաև սնկային հիվանդությունները, ինչպես նաև փսորիազը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *