Ազատվեք այս 20 բաներից մինչև Նոր տարի. Տարին սկսեք նոր լիցքերով ու տրամադրությամբ

Մինչև Նոր Տարի շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ամփոփելու անցածը, նպատակներ դնելու և ազատվելու ամեն ավելորդից, որ խանգարում է ապրել։

• Թողեք այն մտքերը, որոնք խանգարում են ձեզ զգալ ձեր ուժերն ու հնարավորությունները։
• Թողեք մեղքի զգացումը, որը խանգարում է ձեզ անել այն, ինչ ցանկանում եք իրականում։
• Թողեք ձեր վախերը՝ անհայտության նկատմամբ։ Մի քայլ արեք և ձեր առջև կբացվեն նոր հնարավորությունները։
• Թողեք զղջումները։ «Ինձ միևնույնն է» միտքը անհրաժեշտ է ձեզ երբեմն։

• Թողեք անհանգստությունը։
• Թողեք ուրիշների հասցեին մեղադրանքները։ Ինքներդ պատասխանատվություն կրեք ձեր կյանքի համար։
• Թողեք այն մտքերը, թե ձեզ հետ մի բան այն չէ։ Դուք պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։
• Թողեք այն մտքերը, թե ձեր երազանքները կարևոր չեն։ Միշտ հետևեք ձեր սրտի թելադրանքին։

• Թողեք ամեն պարտականություն ձեզ վրա վերցնելու սովորությունը։ Առաջին հերթին ձեր մասին մտածեք։
• Թողեք այն մտքերը, թե բոլորը ավելի երջանիկ են, ավելի հաջողակ, քան դուք։
• Թողեք այն մտքերը, թե կյանքում ամեն բան պետք է ճշտի և սխալի բաժանել, սև ու սպիտակի։ Գնահատեք կյանքի բազմազանությունը։
• Թողեք ձեր անցյալը։ Ժամանակն է առաջ շարժվելու։

• Թողեք այն մտքերը, թե դուք այնտեղ չեք, որտեղ պետք է լինեիք։
• Թողեք հին սիրեցյալների և ընտանիքի նկատմամբ չարությունը։ Եթե սերն անցել է, դա չի նշանակում, որ այն չի եղել։
• Թողեք ավելին անելու և լինելու ցանկությունը։ Դուք ամեն բան արել եք և դա բավական է։
• Թողեք ամեն բան նախօրոք իմանալու ցանկությունը։ Ամեն բան իր ժամանակին։

• Թողեք փողի հետ կապված խնդիրները։ Պարտքերից ազատվելու պլան կազմեք։ Կենտրոնացեք ձեր ֆինանական բարեկեցության վրա։
• Թողեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունը։ Ամեն մարդ իր սեփական ուղին ունի։
• Թողեք բոլորից հավանություն ստանալու ցանկությունը։ Ձեր յուրահատկությունը ձեզ առանձնահատուկ է դարձնում։
• Թողեք ձեր նկատմամբ ատելությունը։ Դուք դա ձեր կազմվածքը կամ կշեռքի թվերը չեք։ Հիշեք, որ աշխարհին դուք պետք եք այնպիսին, ինչպիսին կաք։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *