Հրապարակվել է Հիտլերի՝ մահվանից առաջ գրած երկտողը
ԱՄՆ Մերիլենդ նահանգի աճուրդի է հանվել մի հեռագիր, որը
Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանությունից կարճ ժամանակ առաջ ուղարկել է Մարշալ Ֆերդինանդ Շերներին: Ակնկալվում է, որ պատմական փաստաթուղթը կկարողանան վաճառել 60-ից մինչև 80 հազար դոլարով՝ գրում է The Daily Mail-ը:
Վաճառքը տեղի կունենա ապրիլի 30-ին և մայիսի մեկին։
Լոտը ներառում է նաև Շերների նամակը Հիտլերին, որով նա կոչ է անում լքել պաշարված Բեռլինը։
1945թ․ ապրիլի 24-ով թվագրված հեռագրում Հիտլերը Շերների կոչին այսպես է արձագանքել․
«Ես կմնամ Բեռլինում, որպեսզի արժանապատվորեն մասնակցեմ հանուն Գերմանիայի մղվող որոշիչ ճակատամարտին և լավ օրինակ ծառայեմ մնացածներին։ Ես հավատում եմ, որ այդպիսով Գերմանիային լավագույն ծառայությունս կմատուցեմ»։
Նյութի աղբյուրը՝ 1in.am